«Մտքի կանայք, գործի կանայք» խորագրով քննարկում է այսօր կազմակերպել Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Այն նվիրված էր կարևոր պաշտոններում և ձեռներեցության մեջ ներգրավված համալասարանի կին շրջանավարտներին: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհավորելով կանանց, ընգծել է՝ հատկապես կրթության միջոցով է, որ պետք է կանանց և տղամարդկանց միջև հավասարության հասնել:
Նա նշել է, որ կանայք անհավասարության առաջ կանգնում են հատկապես ակտիվ աշխատանքային փուլում՝ վերաբերմունքի, աշխատավարձերի տարբերության տեսքով, և սա իրականություն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Լաքոթի խոսքով՝ հարցը լուծում կարող է ստանալ միայն փորձի փոխանակմամբ, կանանց պայքարի միջոցով ու հանրային իշխանությունների ներգրավմամբ:
Ժոնաթան Լաքոտ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան - 2 օր առաջ նշեցինք մարտի 8-ը, որոշների համար այդ օրը կանանց օրն է, մյուսների համար՝ կնոջ օր, բայց, իրականում, այն կանանց և տղամարդկանց միջև իրավուքնների հավասարության օրն է և այս տարբեր անվանումները լավագույնս են ի ցույց դնում այն տարբերությունները, որ կան ընկալումների մեջ: Ուղերձը, որ բոլորիդ ուզում ենք հղել, հարգելի կանայք, այն է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է, Ֆրանսիան հայ կանանց կողքին է՝ կնոջ ու տղամարդու հավասարության ուղերձն առաջ տանելու համար:
Էլեն Գեղամյան, «Սքորփիո Քրեաթիվ» ընկերության հիմնադիր - Ունեմ սեփական ընկերություն աշխատաշուկայում, և մեր թիմում աշխատում է 13 աղջիկ: Վստահ լինելով, որ մենք վաղուց հաղթահարել ենք կին-տղամարդ անհավասարությունը շուկայում, բայց ընկերությունը հիմնելուց հետո հասկացանք, որ ոչ, շատերը զարմանում են, որ կինը կարող է ղեկավար պոշտոնում լինել մինչև օրս: