Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցից առաջ»,- գրել է Լինդեն: