Իրանում Հնդկաստանի դեսպան Գադդամ Դհարմենդրան, շեշտը դնելով Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման վրա, ասել է. «Մենք նախատեսում ենք Հայաստանի տարածքով Չաբահարի արևմտյան հատվածը և Հնդկական օվկիանոսը միացնել Եվրասիային ու Հելսինկիին՝ ստեղծելով հյուսիս-հարավ միջանցք»: Այս մասին տեղեկացնում է infoteka24-ը:
Դիվանագետը նշել է, որ Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր և ամենազբաղված նավահանգիստը և դրա միջոցով հարաբերություններ զարգացնել ծով, Կասպից ծովից արևելք և արևմուտք ելք չունեցող երկրների հետ: