Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի միկրոբլոգում տեղադրել է Արցախի դեմ պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության նոր ապացույցներ:
Նա հրապարակել է Թուրքիայի աջակցությունը ստացող «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման թուրքմեն հրամանատար Մուհամեդ Օսմանի լուսանկարը՝ պատերազմի ժամանակ Ղարաբաղում: «Առաջին լուսանկարը Ղարաբաղից է, երկրորդը՝ Սիրիայից»,- գրել է Սնելը:
«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել սիրիացի վարձկաններին Ղարաբաղ ուղարկելու փաստը»,- ընդգծել է Սնելն իր գրառման մեջ: