Եվրախորհրդարանի պատգամավոր, կիպրոսցի Կոստաս Մավրիդեսը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ. Արցախյան պատերազմում թույլ տված միջազգային իրավունքի խախտումների մասին: «
Լուրեր»-ի հետ զրույցում նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստվում է ավելի շատ ներգրավվել այս բացառապես մարդասիրական հարցում:
Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի՝ նախևառաջ պետք է ապահովել ձերբակալվածների և գերիների անվտանգությունը, այնուհետև, ամենակարևորը, հաշվի առնել տեսանյութերի և զեկույցների կադրերը:
«Խոշտանգումները Ադրբեջանում սովորական և համակարգված բնույթ ունեն: Մենք պնդում ենք, որ վերջին պատերազմում ձերբակալվածները և գերիներն անվտանգ վերադառնան»,- ասել է նա:
Մավրիդեսի համար հարցը ոչ միայն տարածաշրջանային, այլև անձնական խնդիր է:
«Փոքր տարիքում Կիպրոսում ականատես լինելով թուրքական ագրեսիային՝ 1974 թ. արշավանքի ընթացքում, և մինչ օրս ունենալով այդ արշավանքից անհայտ կորածներ` ես այլընտրանք չունեմ, քան հանձն առնել այս նախաձեռնությունը, որովհետև գիտեմ կենդանի մնացած, բայց իրենց ընտանիքներից հեռու գտնվող անհայտ կորածների ցավը»,- ասել է կիպրոսցի պատգամավորը՝ հաստատելով, որ իրենք չեն լռելու մարդկության դեմ այս ռազմական հանցագործության հարցում: