Հանրապետության նախագահը ստացել է Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու ՀՀ վարչապետի միջնորդությունը: Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք՝ Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020-ի հունիսի 8-ը: Իսկ նախօրեին՝ 2021-ի մարտի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Դավթյանը նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա: