ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:
Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:
«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին: