Մարտի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական գործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների։