Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքն անցկացվելու է առանց հանդիսականի: Այդպես են որոշել Տոկիոյի իշխանությունները:
Նախապես սպասվում էր, որ փոխանցումավազքին մասնակցելու է 3000 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրեր: Սակայն կորոնավիրուսի պատճառով բոլոր միջոցառումները կրելու են ավելի համեստ բնույթ:
Ջահի փոխանցումավազքը կմեկնարկի մարտի 25-ին՝ Ֆուկուսիմայում, այն կտևի 121 օր: Տոկիոյի խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: