Վաշինգտոնում աճում է դժգոհությունը «Վրացական երազանք» կուսակցության հանդեպ, որը «խուսափում է ամերիկյան պահանջները կատարելուց»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Միացյալ Նահանգները դեռևս Սաակաշվիլիի ժամանակներից սովոր է եղել Վրաստանում քաղաքական գործընթացների «ձեռքով կարգավորման ռեժիմին», թելադրել, թե ինչպես պետք է գործի իշխանությունը, և ինչ դիրքորոշում պետք է լինի ընդդիմության հանդեպ: Սպիտակ տանը զայրացած են այն բանից, որ «երազողները» լիովին չեն կատարում եվրաատլանտյան ինտեգրմանը հետևելու պահանջները»,- հայտարարել է նա: