Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ:
Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզաառողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։
Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար։