Էքսպրես-բեռների հայտարարագրումը պարզեցվել է. արագացված ռեժիմով արտասահման ապրանք առաքելիս այլևս պարտադիր չէ տարբեր բիզնես-գործընկերների անունով հատ-հատ թղթային հայտարարագիր լրացնել՝ տնտեսվարողներին տեղեկացնում են մաքսավորները:
Արտյոմ Ղազարյան (ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության գլխավոր մաքսային տեսուչ) - Օրինակ՝ կազմակերպությունը եթե 13 ֆիզանձի համար պետք է լրացնել 13 հայտարարագիր, այսօր մեկ թղթով կարող է ուղարկել:
Մեկ միասնական հայտարարագրով գործը գլուխ բերելը ոգևորել է նախ՝ սուրհանդակային ընկերություններին: Ըստ փոխադրող կազմակերպությունների՝ կրճատվում է թղթաբանության վրա կատարվող և ժամկետը, և ծախսը:
Լևոն Ժամհարյան (էքսպրես բեռներ տեղափոխող կազմակերպության ներկայացուցիչ) - Այդ ժամանակահատվածը, որ նախկինում 4-5 հոգու էին սպասարկում, հիմա կկարողանանք 14-15-ի սպասարկել:
Ապրանքային և ուղևորային հայտարարագրի թղթային տարբերակը էքսպրես-բեռների դեպքում պարզեցնելու նախաձեռնությունը Պետեկամուտների կոմիտեինն է: Կառավարությունը մեկ ամիս է, ինչ ընդունել է ՊԵԿ-ի առաջարկը:
Գարիկ Մինասյան (ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ) - Կառավավարության 126 որոշման հիման վրա, որն ուժի մեջ մտավ փետրվարի 6-ից, պարզեցված ընթացակարգով սահմանվեց որոշում, որ տնտեսվարողներն այլևս արագացված ընթացակարգով տեղափոխեն:
Հաջորդ քայլը լինելու է էքսպրես-բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: