Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մեկնարկում է #ԲռնությունԼռությանՄեջ իրազեկման արշավը, որի նպատակը ընտանիքում բռնության խնդրի, հետևանքների, վերջինիս կանխարգելման և զոհերի աջակցության մեխանիզմների մասին բարձրաձայնելն է:
Ընտանիքում բռնությունը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, որի հետևանքով տուժում են հիմնականում կանայք և երեխաները, ինչպես նաև տղամարդիկ և ծերերը։
Արշավը կոչ է անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել, դիմել համապատասխան կառույցներին և կոտրել բռնության շղթան։
Իրազեկման նպատակով գործարկվել է #ԲռնությունԼռությանՄեջ
ֆեսբուքյան էջը: