ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 1-7-ը:
Սևանա լճի մակարդակը մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել` 1900.57մ (07.03.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.485 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 7-ը ներառյալ՝ 22.827 մլն խմ: