Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանած «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Մարտի 10-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան, որին կհետևեն կինոցուցադրությունները։
Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության ֆիլմն անկախության առաջին կինոնկարն է, որ Հայաստանից ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։