ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վարորդներին, հորդորում է լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։