Ընդդիմության կողմնակիցները Վազգեն Մանուկյանի կոչով վրաններ են տեղադրել նաև Դեմիրճյան փողոցում:
Նրանք փակել են Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքը՝ այդպիսով շրջափակելով խորհրդարանի շենքը:
Դեմիրճյան փողոցում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված, որոնք փակել են փողոցի կեսը, իսկ նրանց դիմաց՝ փողոցի մյուս հատվածում, բողոքի ակցիա անող քաղաքացիները վրաններով և աղբամաններով բարիկադներ են ստեղծել:
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չունի ԱԺ շենք մուտք գործելու մտադրություն:
Նշենք՝ ընդդիմության կողմնակիցները շարունակում են փակ պահել նաև Բաղրամյան պողոտան: