ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: 1lurer.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
Նախաքննության տվյալների գաղտնիությունից ելնելով դատախազությունն առայժմ քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում: