Եվրախորհրդարանը քվեարկել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ևս երկու անջատողականի խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Այս որոշումը պաշտոնական Մադրիդին օրինական գործողությունների հնարավորություն է տալիս, որով՝ կապված 2017-ի անկախության անօրինական հանրաքվեի հետ, Բելգիայից պահանջելու նրանց արտահանձնումը: Իսպանիայի իշխանություններն ակնկալում են Պուչդեմոնին և ևս երկու անջատողականի վերադարձնել երկիր՝ դատական գործ հարուցելու համար:
Արտահանձնման հարցը նախևառաջ կորոշվի Բելգիայի արդարադատության համակարգով: