Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստան կատարած այցի արդյունքների համաձայն իր անձնական ներկայացուցչին միջնորդ է նշանակել Վրաստանում իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության համար: Այս մասին հայտարարել են Եվրախորհրդի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այդ պաշտոնը կզբաղեցնի Շվեդիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նախկին ղեկավար Քրիստիան Դանիելսոնը:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել երկխոսություն սկսել հանուն երկրում կայուն, ժողովրդավար բարեփոխումների, ինչը կնպաստի Վրաստանի եվրոպամետ ուղու հաջող ընթացքին: