Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան, ուր ռեկտոր Ստեֆան Պալաժի հետ հանդիպմանը քննարկել է նախորդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։
Հանդիպումից հետո ռեկտորի ուղեկցությամբ դեսպան Բալայանը շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել տարբեր մասնաշենքերում տեղակայված ուսումնական և գիտահետազոտական կենտրոնների գործունեությանը։
Տիգրան Բալայանի հաջորդ կանգառը Լյուքսեմբուրգի՝ մեծությամբ 2-րդ քաղաք, 2022թ. Եվրոպայի մշակությաին մայրաքաղաք Էյշն էր, որտեղ կայացել է դեսպանի հանդիպումը քաղաքապետ Միշո Ջորջի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել մշակութային և բարձր տեխնոլոգիաների բնակագավեռներում փոխգործակցության հաստատման վերաբերյալ։
Օրվա վերջին հանդիպումը դեսպան Բալայանն անցկացրել է Լյուքսեմբուրգի խոշորագույն Ստարտափերի տանը։ Վերջինիս գլխավոր գործադիր տնօրեն Ֆիլիպ Լինստերը ներկայացրել է մեկ տանիքի տակ գործող բազմաթիվ ստարտափերի և միջազգային ընկերությունների գործունեությունը և կենտրոնի ընձեռած հնարավորությունները, որը միտված է խթանելու նորարարական մոտեցումներով բիզնեսների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպմանը հանգմանալից քննարկում է ծավալվել երկու երկրների նորարական կենտրոնների համագործակցության հնարավորությունների, փորձի փոխանակման ուղիների շուրջ։