Գարնանային նոր եթերաշրջանում ազգային տարրեր ենք ավելացրել մի շարք նախագծերում: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Հեռուստատեսային անցումներն այսուհետև կլինեն հայկական զարդանախշերով և Կոմիտասի արդիականացված մեղեդիներով»,- հայտնում է Հովհաննես Մովսիսյանը: