Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ մարտի 10-ին Բոսնիա -Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումը Բոսնիա-Հերցեգովինայի և Ռումինիայի հավաքականների միջև: Հանդիպումը սպասարկող մրցավարների թվում է նաև ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանը: