Բաքվից հնչող հայտարարությունները գրեթե ամեն օր ապացուցում են Ադրբեջանում էթնիկ հայ բնակչության նկատմամբ գեներացվող ատելությունն ու անհանդուրժողականությունը: «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարում Իլհամ Ալիևը հայտարարեց.
«Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով, և հենց նրանք են մեր հողերը ազատագրել օկուպանտներից։ Հիմա Հայաստանը մեկուսացված է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Ուզում եմ բացահայտ ասել՝ աշխատանք է տարվել և մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանեցին նրանց տնտեսությունը: Եվ ես հպարտությամբ եմ դա ասում: Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր՝ դեմոգրաֆիական խնդիրներով»:
Այս ելույթի վերաբերյալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ այն ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղություն լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու հայերի նկատմամբ ատելությամբ է լցված մի ամբողջ սերունդ:
Նման հայտարարությունները պատերազմի ընթացքում ու դրանից հետո ամրագրել է Հայաստանի և Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող հասարակական 10-ը կազմակերպություն՝ «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցում: Ներկայացված է Ադրբեջանում էթնիկ հայ բնակչության նկատմամբ ատելությունը՝ փաստերով:
Տաթևիկ Մանուկյան, ՀՀ ՄԻՊ օգնական - Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները բացահայտ թշնամանքի, քարոզի ու հայատյացության արդյունք են:
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն - օգտագործել ենք վիդեոնյութեր, աուդիոնյութեր, որ ավելի ապացուցողական լինի ու կասկածի տակ չդրվի:
ՄԻՊ-ը մշտադիտարկում է իրականացրել պատերազմի առաջին իսկ օրից: Արձանագել են, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներն իրականացվել են ատելության խոսքով, բռնության ու սպանության կոչերով, որոնք ամբողջությամբ տարածվել են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից:
Տաթևիկ Մանուկյան - Այս բոլոր ապացույցներն ուղարկվել են միջազգային մարդու իրավքուքններ մանդատ ունեցող կառույցբներին, գրվել է անգլերեն:
Զեկույցը նաև ուղերձ է միջազգային կազմակերպություններին, որ Բաքվի գործելաոճը նաև իրենց լռության հետևանքն է: Նաև հիշեցնում են Ադրբեջանի իշխանության հայտարարությունները՝ մինչև պատերազմը:
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար - Ըստ էության, պետք է արձանագրենք, որ այս ամենի արդյունք է այդ անպատժելի վարքագիծը, որի ծայրահեղ դրսևորումը հանդիսանում է պատերազմը:
Զեկույցում նշված են նաև փաստեր, որ Ադբեջանում հայատյաց քաղականությունը գեներացնում են պետական մարմինները: Ադրբեջանի նախագահի նույն ձևակերպումները կիրառում են նաև այդ երկրի անվանի գործիչները: Վերջին 20 տարում Ալիևն Ադրբեջանի նոր սերնդին սովորեցրել է, ինչպես ատել հայերին: Ադրբեջանական տիրույթում հայերի նկատմամբ բռնության կոչերը հիմա էլ շարունակվում են:
Այսպիսով՝ աշխարհի լռությանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է խորացնել քսենոֆոբիան ու ատելության խոսքը դարձնել քարոզի համար մեկ հաղթաթուղթը: