Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն Իտալիայում կարտադրվի հուլիս ամսից՝ փոխանցում է Euronews-ը:
Այսպիսով՝ Իտալիան կդառնա Եվրամիության անդամ առաջին պետությունը, որը կօգտվի ռուսական պատվաստանյութից: Նշվում է, որ դեղամիջոցն Իտալիայում կարտադրի իտալա-շվեյցարական դեղագործական ընկերությունը:
2021-ի հուլիսի 1-ից մինչև 2022-ի հունվարի 1-ն Իտալիայում կարտադրվի պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:
Հիշեցնենք, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը Եվրամիությունում դեռևս չի հաստատվել: