Առաջադեմ նավատորմ ունեցող հզոր պետությունները ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել Իրանի զինված ուժերի հետ և պատրաստ են դա իրականացնել տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականի հավաստմամբ՝ այս ամենը խոսում է ծովում Իսլամական Հանրապետության զինված ուժերի մեծ կարողությունների մասին:
Զինվորականը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերն այնքան հզոր են, որ կարող են անվտանգություն ապահովել Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, ուր պահանջում է Իրանի շահը:
Ռուս-իրանական ռազմածովային զորավարժություններից հետո ռազմական գործողություններին միանալու ցանկություն էին հայտնել նաև Չինաստանն ու Հնդկաստանը: