Վաղը՝ մարտի 10-ին, Դոհայում կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական պատվիրակությանը:
Նշվում է, որ հանդիպումը կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մերձավորարևելյան երկրներ այցի շրջանակում:
Դոհայում Լավրովին կընդունի Կատարի էմիրը, ռուս բարձրաստիճան պաշտոնյան հանդիպում կունենա նաև երկրի արտգործնախարարի հետ: