Ռուսաստանի քաղաքացիները գարնանը նախընտրում են արտասահման ճանապարհորդության մեկնել երեք ուղղություններով՝ փոխանցում է Lenta-ն:
Ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը մտադրվել է արձակուրդն անցկացնել Թուրքիայում: Միջազգային չվերթերի 34.6 տոկոսն ամրագրված է այդ ուղղությամբ:
Ռուսաստանցիների համար արտասահմանյան ուղղությունների շարքում երկրորդ տեղում Հայաստանն է: Ճանապարհորդողների 10.5 տոկոսը նախընտրում է հանգստանալ Հայաստանում:
Առաջատարների եռյակում հայտնվել է նաև Ղրղզստանը: Այս ուղղությամբ մեկնելու ցանկություն ունի 9.6 տոկոսը:
Նախընտրելի ուղղություններից են նաև ԱՄԷ-ը, Մալդիվները, Եգիպտոսը, Ղազախստանը, Մոլդովան, Վրաստանն ու Ադրբեջանը:
Հետաքրքրական է, որ Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանները բացել էր անցյալ շաբաթ, բայց այդ կարճ ժամանակահատվածում դարձել է նախընտրելի տասը ուղղություններից մեկը: