«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները:
Իր աջակցության ծրագրերի շրջանակում հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, պաշտպանության բանակի հետ միասին, աշխարհազորը
կամավորական սկզբունքով անձնվիրաբար լծվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Ծրագրով հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստի» միջոցով:
Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նվիրյալներին՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք
կօգնեն նրանց հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանք: