Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը:
Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները»: