ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն է անցկացվել Գեղարքունիքի մարզպետարանում:
«Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է։ Պետք է այս տրամադրությունը փոխացենք, Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների, այլ մասնավորի ներգրավմամբ։
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձել ենք նաև անվտանգության միջավայրին և առկա խնդիրների լուծմանը»,- տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։