ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին:
Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ: կակայա դասադա...
Որպես հանրային գործիչ, շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ: Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:
Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ վճարելու լինեմ դրա դիմաց»: