Մարտի 8-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 272 998 է՝ գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 7 823 թեստավորում, որից 3 613-ը հակամարմինների թեստով, 4 210-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 193 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 886 մարդ: Մահացել է ևս 15 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 3591 է:
Դրական դինամիկան՝ օրական 1.88% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.54%, վերջին 7 օրվանը՝ 1.67%: