Իրավիճակը Սիրիայում սրվել է հարաբերական անդորրից հետո: Շաբաթ Համա նահանգի արևելքում ականներից պայթել է երկու ավտոբուս, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Համա նահանգը գտնվում է կառավարական ուժերի հսկողության տակ, և Դամասկոսը «Իսլամական պետությանն» է մեղադրել ահաբեկչական պայթյունը կազմակերպելու համար՝ գրում է euronews-ը:
Ուրբաթ երեկոյան էլ պայթյուններ են եղել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ և Ջարաբլուս քաղաքների մոտ, որտեղ գտնվում են նավթավերամշակման գործարանները և թուրքական զորքերը: Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ գործարանի ուղղությամբ երեք հրթիռ արձակվել է Միջերկրական ծովի ռուսական ռազմանավերից: Այրվել է ավելի քան 180 բեռնատար և տանկեր, չորս մարդ զոհվել է, մոտ 30-ը վիրավորվել:
Ջարաբլուսը գտնվում է արմատական իսլամիստների վերահսկողության ներքո, և վերջերս հաճախակի են տեղի ունենում բախումներ մրցակից խմբերի միջև: