Մարտի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա, Թալին քաղաքում՝ 6000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 400 քմ, 300 քմ, 3000 քմ, 1500 քմ, Արարատ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ, Վեդի քաղաքում՝ 1000 քմ, Լանջազատ-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 1500 քմ,
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 5000 քմ, Հացիկ գյուղում՝ 4000 քմ, Արշալույս գյուղում՝ 600 քմ,
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ 2000 քմ,
Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 3 հա, Հացիկ-Արմավիր ավտոճանապարհին՝ 2000 քմ, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9,83 հա։