Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Տոնը նշվում է արդեն մեկ դարից ավելի: 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կին տեքստիլագործներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցնում են քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային վատ պայմանների դեմ: Կես դար անց Նյու Յորքում ակտիվիստները հիշում են տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպում:
Հայաստանում կանանց նվիրված 2 տոն ունենք՝ Մարտի 8-ն ու Ապրիլի 7-ը՝ Սիրո, գեղեցկության և մայրության տոնը: Այսօր մեկնարկում է նաև կանանց ոչ պաշտոնական միամսյակը: