ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է կանանց և աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ:
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
ՀՀ-ում հաստատված փաստ է, որ կանայք ունեն հաջող ներգրավում բոլոր ոլորտներում, և նման ներգրավման շարունակականությունը մեր պետության հաջողության գրավականներից է: Կանանց իրավունքների պաշտպանությունը և այդ ասպարեզում չլուծված հարցերը պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում և հետևողականորեն լուծվեն:
Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8, և գարնանային տրամադրություն բոլորին»,- ասված է նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ: