ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։
«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։
Հորդորում ենք վարորդներին՝ տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: