Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելել է Ստեփանավան համայնքի ամենատարեց բնակչուհուն՝ 101֊ամյա Վարդուշ Մանուչարյանին՝ շնորհավորելու Մարտի 8֊ի ու կանանց միամսյակի կապակցությամբ։
Շնորհավորանքի ջերմ խոսքերին զուգահեռ՝ մարզպետի տեղակալը ծաղիկներ ու դրամական պարգև է հանձնել Վարդուշ տատիկին։
«Առողջ եղեք և մշտապես շրջապատված՝ սիրով ու հոգատարությամբ»,֊ բարեմաղթել է նա։