«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահի ընտրություններն ավարտվել են 58-ամյա իսպանացի փաստաբան,կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտայի հաղթանակով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Լապորտան ստացել է ձայների մեծամասնությունը: Նախագահի ընտրություններին մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը նախատեսված էր հունվարի 24-ին, սակայն Կատալոնիայի իշխանությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում էր կայացրել այն հետաձգելու մասին: