Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի, Լոռու մարզի վետերանների խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերան կանանց։
Մարզի ղեկավարը շնորհավորել է նրանց Մարտի 8-ի և կանանց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով երկար տարիների առողջ կյանք։ Վետերանների հետ անմիջական զրույցն ուղեկցվել է բարեմաղթանքներով ու երախտիքի խոսքերով։
«Խոնարհումս ձեր անցած փառավոր ուղուն։ Հավերժ փառք բոլո՛ր ժամանակների մեր հերոսներին»,- շեշտել է մարզի ղեկավարը։
Արամ Խաչատրյանը նաև ծաղկեփնջեր և դրամական պարգևներ է հանձնել կին վետերաններին։