ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կանանց միջազգային օրը՝ հիշեցնելով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել:
«Մեր ամենաջերմ շնորհավորանքները, սիրելի կանայք. Դուք համարձակ եք, խելացի և ուժեղ: Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել։ Շնորհավոր կանանց միջազգային օրը»,- նշված է ԱԳՆ շնորհավորանքում։
Հիշեցնենք, որ Դիանա Աբգարը եղել է աշխարհում առաջին կին դեսպանը: Նա եղել է Հայաստանի առաջին Հանրապետության լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում: