ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրանկ Փալոնը թվիթերյան իր էջում դատապարտել է Ադրբեջանին՝ հայ գերիներին չվերադարձնելու համար: Նա գրել է. «Անցյալ տարվա հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ տվեց մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Նրանք շարունակում են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ` այս խնդիրն անհապաղ լուծելու համար»:
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն էլ հոդված է հրապարակել Հայաստանի ընտանիքների մասին, որոնք Ադրբեջանի հետ անցյալ տարվա պատերազմից հետո որոնում են իրենց անհայտ կորած որդիներին:
Կարմիր խաչի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների օգնությամբ նրանք փորձում են գտնել իրենց որդիների հետքերը: Հարյուրավոր ծնողներ պայքարում են պարզելու, թե ինչ է պատահել իրենց երեխաների հետ, որոնք, ըստ տեղեկությունների, գերի են ընկել 44-օրյա դաժան հակամարտության ժամանակ:
Ռազմական գործողությունների ավարտից գրեթե չորս ամիս հետո էլ նրանց ճակատագիրն առանցքային խնդիրներից մեկն է տարածաշրջանում: