Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:
«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդերլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասել է Սխերմերսը:
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությանը երկարաժամկետ լուծում կգտնվի: