Չարենցի տուն-թանգարանի մուտքի դիմաց այցելուներին դիմավորում են 20-րդ դարասկզբի ամենահայտնի կանայք՝ հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ ու առաջնորդներ: 12 պատմություն ու ճակատագիր, կանայք, որոնք դարասկզբին պատմություն փոխեցին:
Ժաննա Մանուկյան (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն) - «Ցուցադրությունը ցույց է տալիս կանայք իրենց առանձնահատուկ տեղն են ունեցել տարբեր ոլորտներում»:
Մարիամ Մուղդուսյան (Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր) - «Դիանա Աբգարը աշխարհում առաջին կին դեսպանն է»:
Բացի մայրենիից, 4 լեզվի էր տիրապետում՝ հինդի, պարսկերեն, ճապոներեն և չինարեն: Նաև գրող, հրապարակախոս էր, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թղթակցել է «Japan» «Gazette», «թայսմ», « ֆիգարո» հայտնի պարբերականներին:
Մարիամ Մուղդուսյան - «Նշանակվել է առաջին հնարապետության դեսպանը Ճապոնիայում, հեղինակել է 9 գիրք Հայոց ցեղասպանության մասին»:
20-րդ դարասկզբին, երբ աշխարհի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին ընտրվելու իրավունքի համար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար, նրանցից մեկը Կատարինե Զալյան-Մանուկյանն էր: Մասնագիտությամբ բժշկուհին օր ու գիշեր պայքարում էր համաճարակի դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպել է ամուսնուն՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանին:
Մարիամ Մուղդուսյան - «Զարգացած երկներում կանայք չունեին ընտրության իրավունք խորհրդարանում պատգամավորի դերն էին ստանձնել»:
Սրբուհի Տյուսաբն է՝ առաջին հայ կին վիպասանը: Ֆրանսիական կրթությամբ հայուհին այն համարձակներից էր, որը Օսմանյան կայսրության տարիներին պայքարում էր կանանց իրավունքների համար:
Մարիամ Մուղդուսյան - «Աշխատանք է կատարել երիտասարդ աղջիկների կանաց իրավունքների հետ կապված: Օսմանյան կայսրութոյունում նույնիսկ հեղափոխական մոտեցում էր»:
Զապել Եսայան: Ցեղասպանության տարիներին հարյուրավոր կյանքեր է փրկել: Թուրքերը այնքան էին ցանկանում նրա անունը տեսնել սպանված մտավորականների ցուցակում, որ շտապել էին այդ ցանկում ներառել նաև նրան: Թուրքական յաթաղանից փրկված Զապելը հետագայում ինքը հարյուրավոր երեխաներ փրկեց:
Ժաննա Մանուկյան - «Առանձնահատուկ դեր է ունեցել Չարենցի կայնքում: Չարենցին գրողների միության համագումարում քննադատում էին արձագանքեց քննադատուայնը կանցնեն սերունդեր կմնա վառ»:
Թուրքական վայրագությունից հրաշքով փրկված Զապելը ճակատագրի հեգնանքով ստալինյան բռնապետության զոհ դարձավ, խորհրդային իշխանույունը նրան մեղադրեց ֆրանսիացիների օգտին լրտեսության համար, ձերբակալեց և ուղարկեց Բաքվի բանտ, որտեղ էլ նա մահացավ:
Հայտնի կանանց թանգարանային ցուցադրությունը առաջիկայում հասանելի կլինի նաև բացօթյա ձևաչափով: