Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել: Նա կապաքինվի խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ. հայտնում է ՀՖՖ-ն:
Նախնական վարկածով ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ: Հայ կիսապաշտպանը վնասվածք է ստացել Հունաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ՊԱՕԿ-ի դեմ խաղում: Ղազարյանը հանդես է գալիս «Լամիա»-ի կազմում: Դեռևս մարտի 3-ին կայացած խաղում Ղազարյանը եղել է «Լամիա»-ի մեկնարկային կազմում և վնասել է ոտքը և փոխարինվել 45 րոպե անց: