Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալներն ու նրանց արդյունքները։ Դա հնարավոր է, Ֆեյսբուքում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այս տարի կառավարություն ենք ներկայացրել Տավուշում իրականացվելիք շուրջ 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը 4 անգամ ավելի է, քան 2020 թ․, և 6 անգամ ավելի է, քան 2019-ին»,- գրել է Չոբանյանը։