Հանրապետության տարածքում մարտի 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 7-ի գիշերը, 9-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: