Այսօր անցկացվում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահի ընտրությունները:
Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականից հետո թափուր մնացած նախագահի պաշտոնին հավակնում են ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը եւ Տոնի Ֆրեյշան։
«Բարսելոնայի» ընտրություններին առաջին անգամ մասնակցել է նաև ակումբի գլխավոր թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Հիշեցնենք՝ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը նախատեսված էր հունվարի 24-ին, սակայն Կատալոնիայի իշխանությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում էր կայացրել այն հետաձգելու մասին: