Մարտի 6-ին Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում անցկացվող Մեծ Սաղավարտ միջազգային վարկանշային մրցաշարի առաջին օրը 73 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող, ձյուդոյի մեծահասակների հավաքականի առաջատար մարզիկ Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակչում Ֆերդինանդը համառ պայքարում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժեղ է գտնվել ֆրանսիացի Չեյն Գիեմից: